-
19.05.2018|
01:29
Բաքուն շարունակում է ձևացնել, թե ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները որևէ նշանակություն չունեն, հաղորդում է «Թուրան»-ը:
-
19.05.2018|
01:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:
-
19.05.2018|
01:26
ԵՄ գործադիր մարմինը առաջին քայլերն է ձեռնարկում Իրանում եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար:
-
19.05.2018|
01:26
Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մեկուկես ժամ տևած բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, թե քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որին դեմ է ԱՄՆ-ը:
-
19.05.2018|
01:25
Հարկային, մաքսային համակարգերի բարեփոխումները բավարար չեն, ու անհրաժեշտ է նոր թափով շարունակել` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին աշխատակազմին ներկայացնելիս:
-
19.05.2018|
01:06
Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը:
-
19.05.2018|
01:02
Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:
-
18.05.2018|
16:18
Մամուլը գրել էր, որ Հայաստան են ժամանել FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչներ և մեր երկրի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:
-
18.05.2018|
16:15
Կառավարության առաջին օղակի պաշտոնյաների ձևավորումից հետո սկսվել է փոխնախարարների «զտումը»: Մեր տեղեկություններով, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բոթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար:
-
18.05.2018|
14:43
Լարված իրավիճակ է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում։
Արդեն մի քանի օր է՝ մի խումբ ուսանողներ տարբեր ակցիաներ են իրականացնում ուսանողական խորհրդի և նրա նախագահի դեմ։