-
17.05.2018|
20:08
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի համար երեք վտանգավոր զարգացում է տեսնում: «Առաջին վտանգը, կարծեք թե, կիսում են նաև գործող իշխանությունները, դա անարխիան է, քաոսը, այդ վտանգը գոյություն ունի», - ասաց Արմեն Աշոտյանը:
-
17.05.2018|
20:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ԵՏՄ-ի ու Իրանի միջև այսօր ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը կխթանի հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները:
-
17.05.2018|
19:49
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ՊՆ խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:
-
17.05.2018|
19:48
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Դեսպանը շնորհավորել է Մնացականյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։
-
17.05.2018|
19:47
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել անհնազանդության ակցիաները և բոլոր հարցերը քննարկել «ինստիտուցիոնալ ճանապարհով»։
-
17.05.2018|
19:46
ԵՄ-ի գագաթաժողովի մասնակիցները որոշել են պաշտպանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը և եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ժամանելով Սոֆիա՝ մասնակցելու ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթաժողովին:
-
17.05.2018|
19:37
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
-
17.05.2018|
19:36
Վարդան Հարությունյանը հրաժարական է տվել Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը զեկուցեց, որ այդ պաշտոնում նշանակվել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։
-
17.05.2018|
19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով կոչ արեց քաղաքացիներին՝ 15.00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները, բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել գործադուլները:
-
17.05.2018|
19:34
Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց շենքի առջև հավաքված ցուցարարներին, որոնք պահանջում են զինվորի սպանության բացահայտումից մինչև երեխայի մանկապարտեզ հաճախելու հարցի լուծում։