-
17.05.2018|
11:52
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նախարարն առաջին հերթին հանդիպել է մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։
-
17.05.2018|
11:51
Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) կտավը ռեկորդային` 157,2 միլիոն դոլարով, վաճառվել է Նյու Յորքի աճուրդում, հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, որը կազմակերպել էր իմպրեսիոնիզմին և արդի արվեստին նվիրված աճուրդը:
-
17.05.2018|
11:50
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շարունակում է իր աշխատանքը, որի ընթացքում «շենացնելու են Երևանը»։
-
17.05.2018|
11:50
Մադրիդի «Ատլետիկոն» դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի հաղթող։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Լիոնում եզրափակիչում իսպանական ակումբը 3:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսել»-ին։ Երկու գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, մեկ գնդակ էլ մրցակցի դարպասն անցկացրեց Գաբին։
-
17.05.2018|
11:49
Հայաստանի կառավարությունում ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձը` կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի բարելավումն անխուսափելի է:
-
17.05.2018|
11:48
ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի և ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ` ասված է ԵԽԽՎ-ի հայտարարությունում:
-
17.05.2018|
11:48
Այս խորհրդարանն այլևս չունի հասարակության վստահության մանդատը, և հեղափոխության տրամաբանական հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են` ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
-
17.05.2018|
11:47
Աժ մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը վաղաժամ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին խոսելը։
-
17.05.2018|
11:44
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումից հետո Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանագծին սկսվեցին բողոքի հանրահավաքներ: Կան զոհեր: Երբ 2017-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անոնսեց դիվանագիտական առաքելության տեղափոխումը, դա գնահատվեց իբրև Երուսաղեմի ճանաչում Իսրայելի մայրաքաղաք:
-
16.05.2018|
23:01
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկակի քաղաքականություն են վարում Իսրայելի հարցում։