-
10.05.2018|
16:33
Տաջիկստանի հեռավոր շրջանում երեկ գրանցվել է 6.2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, որը զգացվել է հարևան Աֆղանստանում և Պակիստանում: Երկրաշարժի էպիկենտրոնն, ըստ ԱՄՆ Երկրաբանական կենտրոնի, գտնվել է Տաջիկստանում՝ 112 կիլոմետր խորության վրա:
-
10.05.2018|
16:32
Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:
-
10.05.2018|
16:31
Չինաստանը հավատարիմ է մնում 2015-ին 6 գերտերությունների և Իրանի միջև կնքված միջուկային պայմանագրին ու շարունակելու է գնել Իրանի արդյունահանած նավթի մեկ երրորդը:
-
10.05.2018|
16:30
«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները «Տարոն, իջիր», «Տարոն, հեռացիր» կոչերով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
-
10.05.2018|
16:28
Այսօր Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ակտիվիստների, որ երթեր են անցկացրել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Բողոքի ակցիաները եղել են Աստանայում և Ալմաթիում: Ցուցարարները երթերին դուրս են եկել «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ամոթ կառավարությանը» և «Վերջ կտտանքներին» կարգախոսներով:
-
10.05.2018|
16:26
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին:
-
10.05.2018|
16:24
Թուրքիայի ԿԸՀ-ն վավերացրել է նախագահության 6 թեկնածուների գրանցումը, ովքեր հունիսի 24-ի ընտրություններում` տեղեկացրել է «Ռեսմի գազեթե» կառավարական տեղեկատուն:
-
10.05.2018|
16:22
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից Աժ անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր` ասված է հոլդինգի հայտարարությունում:
-
10.05.2018|
16:21
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում «Անհրաժեշտ պարզաբանում» հրապարակման մեջ համոզմունք է հայտնում, որ «երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»:
-
10.05.2018|
14:14
Այս տարի Հայաստանի և Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների «Գերհաղորդակցվողթանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո։