-
09.05.2018|
20:37
Անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու լուրերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Ես Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ եմ անցել, նա գիտի նախարարությունը, փորձ ունի։ Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:
-
09.05.2018|
20:36
Այսօր Երևանում ասուլիս է տվել ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ամենատարբեր հարցերի: Բողոքի ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների մասին նա ասաց, որ միանշանակ անթույլատրելի է համազգեստով զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաների:
-
09.05.2018|
20:34
Հատուկ կարևորություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերություններին` ՀՀ վարչապետի պաշտոնում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված առաջին մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում։
-
09.05.2018|
20:33
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:
-
09.05.2018|
20:32
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով, մայիսի 9-ին, ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր:
-
09.05.2018|
20:32
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
-
09.05.2018|
20:31
Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակների առթիվ: Այսօր հաղթության օր է` Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:
-
09.05.2018|
20:29
Շնորհավորում եմ հայերին հաղթանակի օրվա առիթով, սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում` «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-
09.05.2018|
20:28
«Ժամանակ» օրաթերթն այսօր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի, իբրև թե ՊԵԿ նախագահն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի վերադարձ»:
-
09.05.2018|
20:27
Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: