-
07.05.2018|
09:30
Լիբանանում սահմանված ժամին փակվել են ընտրատեղամասերը, որից հետո սկսվել է ձայների հաշվարկը: Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` քվեարկել է ընտրողների 50 տոկոսից ավելին:
-
07.05.2018|
09:29
Մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 39.810 և արևելյան երկայնության 43.170 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
-
07.05.2018|
09:25
Մայիսի 5-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր կողմնակիցներին բողոքի ցույցերի կոչ արեց` «Նա մեր ցարը չէ» կարգախոսով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ պաշտոնակալության արարողությունից առաջ:
-
07.05.2018|
09:22
Իհարկե, հեղափոխությանը զուգահեռ բազմաթիվ ոչ հրապարակային իրադարձություններ են ծավալվում Հայաստանում, բայց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած բանավեճը հրապարակային է:
-
06.05.2018|
20:46
Հայերն իսկապես ունիկալ են որպես քաղաքական ազգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխության» մասին:
-
06.05.2018|
20:45
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimancheр-ին հարցազրույցում ասել է, որ կցանկանար «պատմական ու ռազմավարական երկխոսություն» սկսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Մակրոնը ընդգծել է, որ մտադիր է այնպես անել, որ Ռուսաստանն ու Եվրոպան նորից «լեզու գտնեն», ու այդպիսով թույլ չտալ, որ «Ռուսաստանն ինքն իր մեջ փակվի»:
-
06.05.2018|
20:44
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նա ասել է, որ Թանկյանը վաղը Երևան կժամանի ժամը 20։05-ին։
-
06.05.2018|
20:43
Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով՝ Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի ու նույնպես պատժամիջոցներ կսահմանի` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին հարցազրույցում։
-
06.05.2018|
20:42
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, թե ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից: Մայիսի 6-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ ելույթում, Ռոհանին ասել է, որ Թեհրանը Դոնալդ Թրամփի որոշմանը հակազդելու պլաններ ունի և որ ինքը անհրաժեշտ հրահանգներ է տվել Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը:
-
06.05.2018|
20:41
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մոսկվայում մայիսի 9-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի, կողմերը կքննարկեն տարածաշրջանային խնդիրներ։