-
06.05.2018|
15:17
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը «մայիսի 7-ին, ժամը 20.05 կժամանի Երևան»։ «Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»,- գրել է Փաշինյանը։
-
06.05.2018|
15:15
Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, թե որ տարբերակը կիրագործվի, կախված է քաղաքական իրավիճակից` ԱԺ-ում մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
-
06.05.2018|
09:07
Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում դադար է` Հայաստանում ծավալվող իրադարձությունների պատճառով: Այդ իրավիճակը նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
06.05.2018|
09:04
ՀՀԿ-ում, որ խորհրդարանում մեծամասնություն ունի, չգիտեն` ո՞ր ուժն է լինելու իշխանություն, ո՞րը` ընդդիմություն մայիսի 8-ից հետո, երբ փոքրամասնության ներկայացուցիչը կընտրվի վարչապետ: Այդ հարցի պատասխանը չունի անգամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
-
05.05.2018|
23:43
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ԱԺ բոլոր պատգամավորներին և անձամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` հետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով, հաղորդում է Ilur.am-ը:
-
05.05.2018|
14:59
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
-
05.05.2018|
14:45
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 737 861 մարդ, որը 10.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
-
05.05.2018|
14:41
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը թարգմանվում է հայերեն: Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է:
-
05.05.2018|
10:21
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին մի քանի հանդիպում է անցկացրել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Իրանի ռազմամիջուկային ծրագիրը` հաղորդում է Boston Globe-ը:
-
05.05.2018|
10:20
ԱՄՆ–ի հնարավոր դուրս գալը իրանական ռազմամիջուկային ծրագրի համաձայնագրից կբերի ամենաբացասական հետևանքներին, որոնք դժվար թե Վաշինգտոնի համար ցանկալի լինեն` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։