-
04.05.2018|
18:15
Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության, գրում է բրիտանական Economist-ը՝ անդրադառնալով հայաստանյան զարգացումներին:
-
04.05.2018|
18:13
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի ստորաբաժանումների մասնակցությամբ երեկ անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:
-
04.05.2018|
18:13
Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
04.05.2018|
18:10
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:
-
04.05.2018|
17:33
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Աղվան Վարդանյանը հեռացվել է կուսակցության շարքերից։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»,–ասված է ՀՅԴ գերագույն մարմնի հաղորդագրության տեքստում։
-
04.05.2018|
17:29
Հեղափոխման հերթը հասավ դպրոցներին: Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ցույց են իրականացրել դպրոցի դիմաց՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:
-
04.05.2018|
17:27
Մայիսի 26-ին Կիևում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անգլիական «Լիվերպուլի» պատմության մեջ կլինի թվով ութերորդը: Այս ցուցանիշով այն հավասարվեց կատալոնյան «Բարսելոնին»:
-
04.05.2018|
17:25
Մեծարգո պարոններ,
ելնելով մի քանի հանգամանքներից՝ առաջարկում ենք չեղարկել 2017-ի՝ նախագահի մրցանակաբաշխության արդյունքները, որոնք շնորհվելու են 2018 թ. մայիսի 28-ին:
-
04.05.2018|
17:21
Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
-
04.05.2018|
09:07
Կա մեր բազմաթիվ մեղքերի ևս մեկ աղբյուր, որից առաջանում են մեր ջղայնությունն ու բորբոքվածությունը. դա մեր անհամբերությունն է: