-
01.05.2018|
20:33
Հայաստանը 2017-ին 800 միլիոն դոլար պարտք է վերցրել, 700 միլիոն դոլար աճեցրել ենք մեր համախառն ներքին արդյունքը` Աժ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
-
01.05.2018|
20:33
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որոնք են լինելու մենաշնորհը վերացնելու քայլերը, որ ժողովրդի սպասելիքներն արդարանան։ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ մենաշնորհների վերացումը շատ երկար ժամանակ պետք է խլի։
-
01.05.2018|
20:32
Նիկոլ Փաշինյանը նշեց այն սցենարը, երբ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ՝ համաձայնությամբ, և այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-
01.05.2018|
20:30
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով ԼՂ հարցի վերաբերյալ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
-
01.05.2018|
20:29
«Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում», - հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:
-
01.05.2018|
20:28
ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «ի տարբերություն հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր»:
-
01.05.2018|
20:27
Վարչապետի ընտրության հարցով Աժ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։ Նրանցից ոչ մեկը քվեարկության ծրար չի թողել։
-
01.05.2018|
20:26
Աժ-ում վարչապետի ընտրությանն ընդառաջ կոչով է հանդես եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
-
01.05.2018|
20:26
Ժողովրդի նպատակը ոչ թե որևէ անձին որևէ անձով փոխարինելն է, այլ Հայաստանում հաստատված կոռումպացված, հակաժողովրդական, բիրտ համակարգն արմատախիլ անելը` Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
-
01.05.2018|
20:25
Հայաստանյան զարգացումները թե արևմտյան մայրաքաղաքների և թե Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու և հարցերն օրինական կարգով լուծելու կոչերից զատ միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո: Ե