-
01.05.2018|
20:22
Համաժողովրդական բողոքի ալիքը հրաժարական է պարտադրել Հայաստանի նախկին նախագահ, նոր Սահմանադրությամբ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանին, որ փորձել է լրամշակելով Սահմանադրությունը՝ պատճենահանել Վլադիմիր Պուտինի հորինած տարբերակը և պահպանել իշխանությունը:
-
01.05.2018|
14:32
Եզրագծին է մոտենում Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնային երկու շաբաթների ընթացքում գրեթե չի լքում բեմը։ Ամեն օր նվագախումբը ներկայացրել է նոր ծրագրեր, հանդես է եկել հայտնի արտիստների հետ։
-
01.05.2018|
10:54
Մոսկվայում արտահերթ հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով: Եռյակի բանակցությունները Ստամբուլի հանդիպումից համարյա մեկ ամիս անց էին` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռակոծումից հետո:
-
01.05.2018|
10:51
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ ու նրանց վստահեցրել, որ Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերափոխելու որևէ մտադրություն չունի: «Աշխարհաքաղաքական դավադրություն չկա Ռուսաստանի դեմ, աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում»` ասել է նա: Այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է BBC-ի թղթակիցներ Նինա Ախմետելիի ու Թեմո Կեգուրաձեի հարցերին:
-
01.05.2018|
09:55
Երեկ Հանրապետության հրապարակի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է, այլ կոնկրետ քաղաքական իրողություն:
-
01.05.2018|
09:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույցում Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
01.05.2018|
09:53
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո` տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
01.05.2018|
09:53
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։
-
01.05.2018|
09:52
Երկուշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է ՔՊ մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:
-
01.05.2018|
09:51
Միջազգային հայտնի լրատվամիջոցներ ներկայացնող 100-ից ավելի լրագրողներ են հավատարմագրվել ԱԳՆ-ում ԱԺ-ում վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար` Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: