-
28.04.2018|
23:28
ՀՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
-
28.04.2018|
23:27
Այսօր հանդիպել ենք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
28.04.2018|
23:26
Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։
-
28.04.2018|
23:00
Ապրիլի 29-ի կեսօրից ընդդիմությունը կրկին շրջափակում է բոլոր մայրուղիներն ու ճանապարհները։
-
28.04.2018|
22:39
Հարգելի’ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական ժողովրդի նույնքան զավակներն եք, որքան Հանրապետության քաղաքների հրապարակներում ծովի պես ծփացող ժողովուրդը:
Բաժանված լինելով իրարից տարբեր կուսակցական կրծքանշաններով՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ մենք կարող ենք մեր իսկ ձեռքերով մահացու թակարդ պատրաստել մեր փոքրիկ, անկախ պետության հաղթանակած ժողովրդի համար:
-
28.04.2018|
22:20
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ առճակատումից խուսափելու համար կուսակցությունը որոշել է չառաջադրել վարչապետի թեկնածու մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։
-
28.04.2018|
21:21
«Ծառուկյան» դաշինքը վարչապետի իր թեկնածուին չի առաջադրելու և ձայնը տալու է ժողովրդի թեկնածուին։ Այդ մասին քիչ առաջ ասաց դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ին որևէ կերպ չեն աջակցելու. իրենք ՀՀԿ-ի հետ գործ չունեն։
-
28.04.2018|
20:45
Չնայած վաղաժամկետ նվաճած չեմպիոնությանը` ներքին առաջնությունում «Բավարիան» շարունակում է անհանդուրժող լինել մրցակիցների նկատմամբ: Ուժեղագույնի նրա ցասումից այս անգամ խուսափել չկարողացածը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր, որը համառ պայքար է մղում եվրոգոտում հայտնվելու համար:
-
28.04.2018|
20:38
Նախորդ տուրում «Վեստ Բրոմվիչի» հետ ունեցած հանդիպման օրինակով «Լիվերպուլը» դարձյալ միավորներ կորցրեց: Այս անգամ նրա մրցակիցը «Ստոկ Սիթին» էր` պրեմիեր լիգայի նախավերջին հորիզոնականում գտնվող թիմը, որից ավելի վատ արդյունք ունի միայն վերը հիշատակված «Վեստ Բրոմվիչը»:
-
28.04.2018|
19:19
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուրադ Շարմազանովը: