-
28.04.2018|
08:26
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու լուրը: «Բիրգյունը» գրում է, որ Էրդողանը տխրել է, երբ իմացել է Գյուլի առաջադրման ծրագրերի մասին:
-
27.04.2018|
23:06
Եթե ՀՀԿ-ն չի ուզում լուծել ճգնաժամը, ուրեմն կխորանա` լրագրողների հետ հանդիպմանը, որի ժամանակ պետք է կայանային վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
-
27.04.2018|
23:05
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:
-
27.04.2018|
23:02
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
-
27.04.2018|
23:01
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
-
27.04.2018|
23:00
Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից:
-
27.04.2018|
22:59
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»` ասվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում: Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման և Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը:
-
27.04.2018|
22:58
Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների նավթային ընկերությունների միջև մի շարք տնտեսական փաստաթղթերի ստորագրում:
-
27.04.2018|
22:57
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին՝ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8։00-ից կրկին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»։
-
27.04.2018|
22:56
Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: