-
26.04.2018|
21:57
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հեղափոխության փորձը չի կարող չհիշեցնել մարտիմեկյան իրադարձությունները:
-
26.04.2018|
21:36
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե կլինի նոր կառավարության կազմում, ասաց, որ դեռ չի կարող ասել:
-
26.04.2018|
21:35
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Երկու երկրների խորհրդարանականների հանդիպում դեռևս չի նախատեսվում, ria.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
-
26.04.2018|
21:33
Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում կա գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ` ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
-
26.04.2018|
21:32
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ, քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում երկու երկրների պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
-
26.04.2018|
21:31
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշում է կայացրել հունիսի 24-ի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախկին համանախագահ Սելահադթին Դեմիրթաշի թեկնածությունը: 2016-ի նոյեմբերի 4-ից Էդիրնեի բանտում կալանքի տակ գտնվող Դեմիրթաշի առաջադրման համար իրավական արգելքներ չկան:
-
26.04.2018|
21:29
Յամա՜ան․․․
Նիկոլին ասեք՝ էդ ռյուկզակը գոնե ելույթ ունենալուց հանի, էլի՜․․․
Էնքան էլ ծանր ա․․․
Սիրտս նեղվում ա․․․
Ընենց հոգնած եմ, որ նայում եմ՝ ավելի եմ հոգնում․․.
-
26.04.2018|
21:27
Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով:
-
26.04.2018|
21:24
«Բանակցությունների տապալումից հետո Հայաստանի ընդդիմության խարիզմատիկ առաջնորդը ուժեղացնում է ճնշումը»,- գրում է The Washington Post-ը: «Ժամանակը կարծես աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին:
-
26.04.2018|
21:22
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն և հավանաբար նորից կգլխավորի կուսակցությունը` հայտարարել է կուսակցության ներկա ղեկավար, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: