-
26.04.2018|
14:31
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
-
26.04.2018|
14:29
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
-
26.04.2018|
14:23
Երեկ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Երեկոյի ամբողջ ընթացքում մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչում էր Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։
-
26.04.2018|
13:36
Ազգային կրթության ակունքները, դերը, մեզ հասած ավանդույթները, ոլորտի մերօրյա բացեր: Այս մասին է մեր զրույցը գրող, «Գլաձորի համալսարանը» փաստավավերագարական ֆիլմի սցենարիստ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-
26.04.2018|
12:50
«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:
-
26.04.2018|
12:37
«Այսօրվա ակցիան հետևյալն է՝ փողոցները փակելու ակցիան փոխարինում ենք առանց պետհամարանիշերի մեքենաները գտնելու ու այդ հարցը լուծելու ակցիայիով»,-այսօր ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը՝ կոչ անելով նման մեքենաներ հայտնաբերելիս պահանջել վարորդներից բացել պետհամարանիշերը:
-
26.04.2018|
12:34
Այսօրվա ընդդիմության շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որ երկար տարիներ եղել է լրագրության մեջ, շատ լավ գիտի, թե տեղեկատվությունը, հատկապես այսպիսի օրերին, ինչպես կարող է անդրադառնալ հանրության տրամադրությունների վրա:
-
26.04.2018|
09:39
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ իր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրից դուրս գալու որոշում կայացնել։
-
26.04.2018|
09:38
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
-
26.04.2018|
09:37
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությունը, որ ՔԿ-ի քննիչներից մեկը միացել է շարժմանը։