-
25.04.2018|
13:32
88-ի զարթոնքից հետո, երբ ստեղծվեց օլիգարխիկ-կոռումպացված համակարգ, 1996 թ. սկսած, պարբերաբար ՀՀ քաղաքացին ընդվզում է ստեղծված անարդարությունների, օրենքի գերակայության բացակայության և հաբռգածության նկատմամբ:
-
25.04.2018|
12:26
Հիմա արդեն շատ ցինիկներ ու պատեհապաշտներ վերջին օրերին սկսել, սկսում են և ոգևորված կսկսեն վերհիշել և «ակամա» կիսվել, թե ինչքան վաղուց, նույնիսկ բարուրից սիրել ու պաշտել են Նիկոլին…
-
25.04.2018|
11:25
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:
-
25.04.2018|
10:42
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։
-
25.04.2018|
09:58
ՀՀԿ-ից որևէ մեկը չի կարող լինել վարչապետի թեկնածու` միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
-
25.04.2018|
09:57
Մենք պատրաստ ենք ղեկավարել երկիրը և առաջնորդել դեպի ապագա` միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ են ղեկավարել կառավարությունը և ունեն թիմ։
-
25.04.2018|
09:56
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, այն դեպքում երբ իր թիմը գա իշխանության։
-
25.04.2018|
09:55
Հնարավոր է՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համարվի վարչապետի թեկնածու, եթե լքի ՀՀԿ-ն հարցին միջազգային լրագրողներին տված ասուլիսում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կարճ. «Ոչ»
-
25.04.2018|
09:54
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք: Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:
-
25.04.2018|
09:53
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է չեղարկել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները։