-
24.04.2018|
19:32
Ապրիլի 24-ը չափազանց կարևոր օր է Ֆրանսիայի համար` ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
-
24.04.2018|
19:31
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, գրում է belta.by-ն: «Պետք էր ազնիվ վարվել»,- ասել է նա՝ խոսելով խորհրդարանական պետության Հայաստանի անցման մասին:
-
24.04.2018|
19:30
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
-
24.04.2018|
19:29
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարում է, որ տեղին չէ համեմատել ՈՒկրաինայում տեղի ունեցած և Հայաստանում այժմ տեղի ունեցող իրադարձությունները:
-
24.04.2018|
19:28
Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի ավելի հզորացման համար` հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ընդունելով Պնախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:
-
24.04.2018|
19:28
Կրեմլը գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի և քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի:
-
24.04.2018|
19:27
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն այժմ ևս կարևորում է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: «ԵՄ-ն կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս ողջ գործընթացի ընթացքում»:
-
24.04.2018|
19:25
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։
-
24.04.2018|
19:24
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կրոնական արարողության առթիվ ուղերձ է հղել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և «շատ թանկագին հայազգի քաղաքացիներին»:
-
24.04.2018|
19:23
Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ ցուցարարներին միանալու մասին հայտարարած ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում ասում էին, որ իրենք Փաշինյանին և մյուս ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները դատապարտել էին, իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ իրենք կոչ էին անում իշխանություններին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել։