-
24.04.2018|
19:22
«Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը, քան ինքը՝ Սերժ Սարգսյանը»` ասել է «Կարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։
-
24.04.2018|
19:12
Մինչ Սերժ Սարգսյանին միակ ու անփոխարինելի համարողների շարքերը կտրուկ նոսրանում են, վերջիններս սկսում են նոր տերեր փնտրել, Սարգսյանի հենարան դարձած օլիգարխները նրա հրաժարականից հետո անցել են «հատուկ ռեժիմի»:
-
24.04.2018|
19:10
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
-
24.04.2018|
14:32
Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
-
24.04.2018|
14:26
Քաղաքական իրադարձությունների նման շրջադարձը մի կողմից` դրական է, մյուս կողմից` բավական մեծ անորոշություն կա: Բեկումը եղավ, սակայն այն մեծ ոգևորությունն ու սպասումները դեռ պետք է արդարացնի նոր ղեկավարությունը:
-
24.04.2018|
14:22
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, հրաժարական տված Սերժ Սարգսյանը` Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամը, հարևանների իշխանափոխությունը ընդդիմության պահանջով Կրեմլը երբեք չի ողջունել: Սակայն Սարգսյանի հրաժարականը բազմահազարանոց բողոքներից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք չդատապարտեցին:
-
24.04.2018|
13:50
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
-
24.04.2018|
13:48
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ կլինեն Ստամբուլում` հայտնում է «Ակօսը»:
-
24.04.2018|
13:48
Այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
-
24.04.2018|
13:46
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում 36-ամյա տղամարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։