-
24.04.2018|
01:01
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:
-
24.04.2018|
01:00
«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:
-
24.04.2018|
00:59
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
-
24.04.2018|
00:56
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը:
-
24.04.2018|
00:54
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևանում հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
-
24.04.2018|
00:53
Ապրիլի 23-ի առավոտյան նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
-
24.04.2018|
00:52
ՀԱԿ-ը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող քրեա-օլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ։
-
24.04.2018|
00:52
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
24.04.2018|
00:48
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հրապարակել ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով:
-
24.04.2018|
00:44
Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը` տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը: