-
24.04.2018|
00:43
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում կայացել է հանդիպում, որին մասնակցել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
-
24.04.2018|
00:42
Սիրելի հայրենակիցներ,
Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայր ցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար:
Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ:
-
24.04.2018|
00:37
Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
-
24.04.2018|
00:30
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի քանի նախարար վերանշանակվել է:
Լևոն Ալթունյանը վերանշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնում։
Հրանուշ Հակոբյանը վերանշանակվել է Սփյուռքի նախարարի պաշտոնում։
Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
-
24.04.2018|
00:29
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հերթական անակնկալն էր պատրաստել իր հյուրերի համար։ Ապրիլի 22-ին նույն բեմի վրա էին երկու նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
-
23.04.2018|
16:18
Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
-
23.04.2018|
15:44
Դեռ ապրիլի 17-ից ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այն ճանապարհով, որ նրան թողել է վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ի առավոտյան 10-ին դա առավել քան ակնհայտ դարձավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
-
23.04.2018|
15:25
Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատության մեջ են։ Րոպեներ առաջ նրանք դուրս եկան Երևանի ձերբակալվածների պահման վայրից։
-
23.04.2018|
14:08
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չգիտի, թե որտեղ է պահվում Նիկոլ Փաշինյանը։
-
23.04.2018|
14:07
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը հայտարարել է, թե Հայաստանում ծավալվող իրադարձություններն «արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի»: