-
23.04.2018|
14:06
Իրավիճակի լիցքաթափման ձևը բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
23.04.2018|
14:05
Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։
-
23.04.2018|
14:04
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցության վերաբերյալ:
-
23.04.2018|
14:02
Պատերազմի մասնակիցներն արդեն 30 րոպե սպասում են Բաղրամյան պողոտայում՝ մինչև պատգամավորներն արձագանքեն։ Կենտրոնի երթերից մեկին միացել են զինվորական համազգեստով մի քանի երիտասարդներ: Հարցին, թե արդյո՞ք զինվորականներ են, նրանցից մեկը պատասխանեց, որ եկել են զորամասերից մեկից։ Զինվորականները երգում են Հայաստանի օրհներգը:
-
23.04.2018|
14:01
«Լույս» հիմնադրամի ծրագրով համաշխարհային լավագույն բուհերում կրթություն ստացած 570 շրջանավարտներից 60-ը որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին` լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Լույս» հիմնադրամի շրջանավարտների` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը:
-
23.04.2018|
14:01
ՀՀ օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որից հետո Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը:
-
23.04.2018|
13:59
ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետին մի խումբ պատգամավորների խնդրել է կասեցնել իրենց պարտականությունների կատարումը այն հետաքննության ընթացքում, որն անցկացնում է կոռուպցիայի հետաքննության անկախ հանձնաժողովը:
-
23.04.2018|
13:58
Առավոտյան Ազատության հրապարակից ցույցին միացել են նաև ապրիլյան պատերազմի մասնակիցները: Նրանցից մեկը հայտարարեց, որ իրենք կգնան ցույցի դիմացից, իսկ մնացածին կոչ արեց քայլել իրենց թիկունքից:
-
23.04.2018|
13:57
Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ սահմանին հակառակորդի կուտակումների մասին տեսանյութը կարող էր կեղծված լինել` լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջնագծի իրավիճակին՝ ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը:
-
23.04.2018|
13:56
Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության ու ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ ու այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի վերջին օրերի իրադարձություններին։