-
23.04.2018|
13:55
Վարչապետի մամուլի խոսնակն արդեն պարզաբանում տվել է Սերժ Սարգսյանի արտահայտությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու արտահայտությանը։
-
23.04.2018|
13:54
Այս պահին Երևանում հավաքներ են, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են` հայտարարում է ոստիկանությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել հավաքի բնականոն ընթացքը և երթևեկության կազմակերպումը:
-
23.04.2018|
13:53
Այսօր Երևանում բողոքի երթ անցկացնող ուսանողներին Խանջյան փողոցում միացան զինվորական համազգեստով երկու տասնյակ երիտասարդներ, նրանց հետ է նաև ավելի տարեց՝ փոխգնդապետի կոչումով մի սպա` ձեռքին եռագույնը:
-
23.04.2018|
13:53
Աժ նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին և ասել է. «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախ և առաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»:
-
23.04.2018|
13:51
«Ազատ, անկախ ուսանող» կարգախոսով երևանյան բուհերի հարյուրավոր ուսանողներ դասադուլով Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում են։
-
23.04.2018|
11:17
Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների,
News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը:
-
23.04.2018|
11:16
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը:
-
23.04.2018|
11:15
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքում, երբ հարթակ բարձրացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Ժողովուրդը սկսեց վանկարկել «հեռացի՛ր, հեռացի՛ր»։ Հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանի ձեռքից խլեց բարձրախոսը։
-
23.04.2018|
11:15
2018-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։
-
23.04.2018|
11:14
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց: