-
23.04.2018|
11:13
Գիշերը Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը «Զվարթնոց» օդանավակայանից գնացել է հանդիպելու ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:
-
23.04.2018|
11:12
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում է` «Ազատությանը» ասել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որ հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։
-
22.04.2018|
23:13
Ժամը 19-ին Հանրապետության հրապարակում սկսվեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը, որի սկզբին աղավնիներ բաց թողնվեցին՝ ի նշան խաղաղության:
-
22.04.2018|
23:11
Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահն իրենց մտահոգությունն են արտահայտել Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ:
-
22.04.2018|
23:10
Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որ հանդիպել էր ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին:
-
22.04.2018|
23:09
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ձերբակալությունից հետո զանգահարել է վարչապետ Սերժ Սարգսյանին և խնդրել է իրեն թույլատրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:
-
22.04.2018|
23:04
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով.
-
22.04.2018|
23:02
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից` տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։
-
22.04.2018|
23:01
ՀՅԴ-ն կոչ է անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:
-
22.04.2018|
23:00
Աժ նախագահը տեղեկացվել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության 3 պատգամավորներին ձերբակալելու մասին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: