-
22.04.2018|
22:59
Աժ «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք և տեսակցել ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
-
22.04.2018|
22:58
Ստեփանավանում ևս բազմամարդ հանրահավաք է սկսվել։ Ցուցարարները փակել են Վանաձոր - Երևան մայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին։
-
22.04.2018|
22:57
«Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
-
22.04.2018|
22:53
Եվրամիությունն այսօր երկրորդ հայտարարությունն է տարածել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների անցկացումը և անհապաղ ազատ արձակել այն անձանց, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս:
-
22.04.2018|
22:49
«Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը:
-
22.04.2018|
22:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: Դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ:
-
22.04.2018|
22:37
«Լավ տեմպերացված շանսոն». այսպիսի խորագիր ուներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 21-ի համարգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Համերգը ղեկավարում էր մեծանուն դիրիժոր Սերգեյ Ստադլերը, իսկ որպես մենակատար հանդես եկավ ամերիկացի հանրահայտ ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։
-
22.04.2018|
19:42
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:
-
22.04.2018|
14:48
«Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրանց փաստաբան Հարություն Բաղդասարյանն արդեն կես ժամից ավելի է, ինչ գտվում է ոստիկանության դիմաց, բայց դեռևս չի կարողանում մուտք գործել ոստիկանության շենք:
-
22.04.2018|
14:47
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որ գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ` ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ։