-
19.04.2018|
21:19
Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը այսօր առաջին անգամ կառավարության նիստ է անցկացնելու: Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Հանրապետության հրապարակի մերձակայքում էր: Նա երեկ հայտարարել էր, որ փորձելու են կառավարության, մի շարք նախարարությունների շենքեր շրջափակել` աշխատանքը խափանելու նպատակով:
-
19.04.2018|
20:53
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
-
19.04.2018|
20:51
Հեյդար Ալիևի ուրվագծած ուղին միակ ճշմարիտ ուղին է, որով քայլելիս, վերջին 15 տարվա ընթացքում, երկիրը հասել է մեծ հաջողությունների` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երդմնակալության արարողության ժամանակ:
-
19.04.2018|
20:50
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին մեկնելու է Վաշինգտոն` բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախագահը և կանցլերը կանդրադառնան Սիրիայի պատերազմին, առևտրի բնագավառում ծագած վեճերին և Իրանի միջուկային խնդրին:
-
19.04.2018|
20:49
«Մենք վստահ ենք, որ իրավիճակը բարեկամական Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում»` արձագանքելով Երևանում շարունակվող հանրահավաքներին՝ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
19.04.2018|
20:48
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել ներքին խնդիրներին և Սիրիայի զարգացումներին:
-
19.04.2018|
20:47
Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կողմերին հրավիրում է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:
-
19.04.2018|
18:38
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի դիմաց: «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ցուցարարները կառավարության շենքի դիմաց են:
-
19.04.2018|
16:25
Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը։
-
19.04.2018|
16:15
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Վարդան Սարիբեկի Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: