-
19.04.2018|
14:11
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրին կազմված է աշխարհի հայտնի թավջութակահարներից։
-
19.04.2018|
13:48
Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ:
-
19.04.2018|
13:39
Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ:
-
19.04.2018|
08:22
Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:
-
19.04.2018|
08:18
Արդեն մի քանի օր` հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքում են նախկին նախագահի վարչապետ դառնալու դեմ: Բողոքներում արտահայտվում է և ընդհանուր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից` գրում է Մարկուս Ակերետը շվայցարական Neue Zürcher Zeitung-ում:
-
19.04.2018|
08:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:
-
19.04.2018|
08:07
Իրանի խորհրդարանը ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
19.04.2018|
08:06
Ալեքսան Հարությունյանը և Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ:
-
19.04.2018|
08:05
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Երկու այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետեր: Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են պաշտպանության և ԱԳ նախարար:
-
18.04.2018|
22:12
Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ շրջափակել կառավարության շենքը եւ կառավարական այլ շենքերը: