-
18.04.2018|
18:25
Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի:
-
18.04.2018|
18:22
«ՈՒսանող չկա, մարդ չկա, էլ չեմ քշելու»,- այսօր երթուղային տաքսու վարորդներից մեկը զայրացած ասաց, հետն էլ հավելեց. «Բաղրամյան փողոցում ոնց որ մայիսի 1-ը լինի»:
-
18.04.2018|
14:16
Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
-
18.04.2018|
14:11
Ապրիլի 15-ը տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) «Երիտասարդություն՝ Եվրոպայի ապագան» խորագիրը կրող համաժողովը:
-
18.04.2018|
12:53
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:
-
18.04.2018|
12:47
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելիին։ Ապրիլի 17-ի երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Գիա Կանչելիին նվիրված համերգով։
-
18.04.2018|
12:46
Ապրիլի 17ից-21-ը, «Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնիե շրջանակում, Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Ճամփորդող երգչախումբը» (Le Chœur Voyageur):
-
18.04.2018|
12:45
Վրացական լրատվամիջոցներն արդեն երրորդ օրը ակտիվորեն հետևում են Երևանյան իրադարձություններին:
-
18.04.2018|
12:43
ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ խաժակյանը և Անի Սամսոնյանը այցելել են Ոստիկանության տարածքային բաժամնունքներ տեղեկանալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների դրության մասին։
-
18.04.2018|
12:42
92 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը, Ջորջ Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը` Reuters-ին հայտնել են նրա հարազատները։ Տարիներ շարունակ ԱՄՆ 41-րդ նախագահի կինը տառապել է Գրեյվսի հիվանդությամբ, որի հետևանքով ախտահարվում է վահանաձև գեղձը։ Նա նաև սրտի և ստամոքսի վիրահատություններ է տարել, տառապել բրոնխիտով։