-
17.04.2018|
16:35
Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Վճռաբեկ դատարանի շենքերը, կառավարության նոր մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, Պետական եկամուտների կոմիտեի շենքը։
-
17.04.2018|
16:34
Աժ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից վարչապետի թեկնածու առաջադրված՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կարևորագույն նպատակը առաջընթացի ապահովումն է, որի ուղղությամբ շարունակելու են կառուցել ու ամրապնդել իրենց ծրագրերը։
-
17.04.2018|
16:33
ԱՄՆ-ը համաձայն է Ադրբեջանում ապրիլի 11-ին անցկացված նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականների հետ։
-
17.04.2018|
16:31
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 4-ական ակտիվիստ է նշանակում պետական կառույցների շենքի մոտ՝ Գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և այլն: Այժմ ցուցարարներն ԱԳՆ շենքի մոտ են, որտեղ Փաշինյանը 20 ակտիվիստի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում:
-
17.04.2018|
15:08
Ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա իտալացի երգչուհի ԲԱՐԲԱՐԱ ՖՐԻՏՈԼԻՆ (սոպրանո): Կհնչեն Բեթհովենի և Մալերի թիվ չորս սիմֆոնիաները: Սա Բարբարա Ֆրիտոլիի առաջին ելույթը չէ երևանյան բեմում:
-
17.04.2018|
14:49
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի գալա համերգը համախմբել էր Հայաստանի և Մալթայի երաժիշտներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկ երեկոյան Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես են եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները՝ Ռեբեկա Հոլը (ֆլեյտա), Բրիթ Արենդը (տավիղ), Էթիեն Քաթաջարը (գալարափող), և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Քարմինե Լաուրին (ջութակ)։
-
17.04.2018|
13:59
Ուղիղ կեսօրին խորհրդարանում սկսվեց նիստը և միայն 12.18 Ֆրանսիայի հրապարակում խոսափողը վերցրեց Նիկոլ Փաշինյանը` հայտարարելու, որ Հայաստանում սկսվում է թավշյա հեղափոխությունը:
-
17.04.2018|
13:18
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել Երևանում անցկացվող բողոքի ցույցը:
-
17.04.2018|
13:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան դաշնակիցներին՝ կոչ անելով Սիրիա ոչ միայն զենք, այլև զորքեր ուղարկել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
-
17.04.2018|
13:06
«Այսօր ես հավաքել եմ Սիրիայում աշխատող մարդասիրական ընկերություններին։ Արձագանքելով իրավիճակին՝ Ֆրանսիան հրատապ ծրագիր է սկսում՝ 50 մլն եվրոյի չափով»: