-
17.04.2018|
13:04
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` քննարկելով ԱՄՆ-ի և դաշնակիցների ավիահարվածները Սիրիայի ուղղությամբ` տեղեկացրել է թուրք նախագահի վարչակազմի աղբյուրը:
-
17.04.2018|
13:03
Մեծ Բրիտանիան միացել է Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին ոչ թե ԱՄՆ իշխանություններին հաճոյանալու համար, այլ ելնելով իր ազգային շահերից` հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը:
-
17.04.2018|
12:55
Փաստաբանների պալատը հայտարարել է. «Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:
-
17.04.2018|
12:49
Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության նախօրեին կայացրած որոշման ծանուցումը:
-
17.04.2018|
12:46
Բի-Բի-Սի-ին բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները:
-
17.04.2018|
12:43
Ոստիկանության ծառայողները բացեցին Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկը։ Այնտեղից հեռացվեցին նստարաններն ու աղբամանները, տարածքը մաքրվեց ջրցանով:
-
17.04.2018|
12:38
ՔԶԱԿ-ի փորձագետները դեռևս հնարավորություն չունեն մուտք գործել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման վայր` հայտարարել է կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումչուն Հաագայում արտակարգ նիստի ժամանակ` ռուսաստանցի և սիրիացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ մինչ այդ պետք է լուծում ստանան դեռ չլուծված անվտանգության հարցերը։
-
17.04.2018|
12:25
Ապրիլի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
-
17.04.2018|
12:21
Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում ՀՀ երրորդ նախագահ և ՀՀԿ նախագահ ու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի տան մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում` մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնց ներսում ոստիկաններ են։
-
17.04.2018|
12:18
Ոստիկանությունը պահանջել է Երևանում անցկացվող ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»: