-
15.04.2018|
10:40
Երեկ Ծաղկաձորում ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
-
15.04.2018|
10:05
ՌԴ իշխանությունները կտրուկ արձագանքեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի Սիրիան հրթիռակոծելու որոշմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանեց ագրեսիա ինքիշխան պետության դեմ և հայտարարեց, որ իր երկիրը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում:
-
15.04.2018|
00:58
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ռազմածովային գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ արևմտյան ուժերի օդային հարվածները հիմնականում ուղղված են եղել 3 քիմիական ձեռնարկությունների ուղղությամբ`տեղեկացնում է Euronews-ը:
-
15.04.2018|
00:57
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ կանցկացնի` գրում է Reuters-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:
-
15.04.2018|
00:56
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը և ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի գործողությունները նրա դեմ՝ հետևանքն են իրողության, որ Ռուսաստանը չի կատարել խոստումը՝ ոչնչացնել այդ երկրում պահվող քիմիական զենքը` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
-
15.04.2018|
00:56
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում:
-
15.04.2018|
00:55
Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
-
15.04.2018|
00:54
Առաքելությունը կատարված է` այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիային հասված հարվածները:
-
15.04.2018|
00:53
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:
-
15.04.2018|
00:53
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է պատասխան տան Սիրիային հասցված հրթիռային հարվածի համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: