-
15.04.2018|
00:52
Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելու կապակցությամբ՝ կոչ անելով հավաքի կազմակերպչին և հավաքի «ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»:
-
15.04.2018|
00:51
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը։ «Մենք հիմա այստեղ ենք` բողոքելու, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»` հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
-
15.04.2018|
00:50
ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ցուցարարներին դիմելով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ են ստացել, որ ՀՀԿ-ն խորհրդի նիստը կանցկացվի Ծաղկաձորում։
-
15.04.2018|
00:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը խստիվ դատապարտում է Սիրիայի դեմ հարձակումը և ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրում ԱՄՆ-ի ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»:
-
15.04.2018|
00:48
Սիրիայի նախագահական նստավայրը տեղական ժամանակով առավոտյան 9-ին Թվիթերով մի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է նախագահ Բաշար ֊Ասադը մտնում իր ընդունարան:
-
15.04.2018|
00:47
Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ արևմտյան 3 երկրների օդային հարվածներն ու ընդգծում` դրանք անպատասխան չեն մնա:
-
15.04.2018|
00:46
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարվածները ցույց տվեցին սիրիական ռեժիմին ու նրանց դաշնակից Իրանին ու Ռուսաստանին, որ նրանք այլևս չեն կարող շարունակել այդ մարդկային ողբերգությունը, և առնվազն պարտավոր են դրա համար թանկ վճարել»:
-
15.04.2018|
00:45
Թուրքիան ողջունել է Սիրիայի կառավարության դեմ օդային հարձակումները, հաղորդում է «Ռոյթերզը» ` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին: «Մեր համոզմամբ, ԱՄՆ-ի և դաշնակիցների քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը», ֊ ասել է ԱԳՆ պաշտոնյան:
-
15.04.2018|
00:44
Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, որ հետևանքների համար պատասխանատու է Վաշինգտոնը:
-
15.04.2018|
00:43
Ռուսաստանը հայտարարում է, թե չի խփել ԱՄՆ-֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: