-
12.04.2018|
00:32
Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը մայիսի 7-ին է:
-
12.04.2018|
00:32
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին: Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որ կթռչեն Սիրիա:
-
12.04.2018|
00:30
ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի ղեկավարների հետ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկով նախատեսված չէ` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
12.04.2018|
00:29
Մոսկվայում գտնում են, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
12.04.2018|
00:28
ՀՀ նախագահ Ամեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:
-
12.04.2018|
00:28
Այսօր Ալժիրում ռազմա-տրանսպորտային օդանավ է կործանվել: Ալժիրի պետական հետուստաընկերությունը հաղորդել է, որ խորհրդային արտադրության Իլ-76 օդանավի աղետի հետևանքով 257 մարդ է զոհվել:
-
12.04.2018|
00:27
Ֆրանսիայի Le Figaro պարբերականը գրում է, որ Բաշար Ասադի կառավարական բանակի օդուժը տեղափոխվել է Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա:
-
12.04.2018|
00:26
Ազգային ժողովը այսօր միաձայն՝ 95 կողմ ձայնով ընդունեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման օրինագիծը:
-
11.04.2018|
18:47
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 11-ին ստորագրել է հրամանագիր Արա Ալեքսանյանին հասարակական հիմունքներով Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
-
11.04.2018|
18:45
Երևանի պետհամալսարանում ապրիլի 11-ին հյուրընկալել էին «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի կազմակերպիչներին ու փորձագետներին։ Լրագրության ֆակուլտետի ուսանողների և լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից լրագրությունը» թեմայով հանդիպում։