-
09.04.2018|
23:35
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է` ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
-
09.04.2018|
23:34
Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու:
Գործող նախագահ Ւլհամ Ալիևի վերընտրությունը կասկածից դուրս է: Այսօր հրապարակվել են «Rey» հետազոտական կենտրոնի ապրիլի սկզբի հարցումների արդյունքները:
-
09.04.2018|
23:33
Այսօր ներդրողները սկսել են ակտիվորեն վաճառել ռուսական ընկերությունների բաժնետոմսերը։ Ռուսաստանյան ընկերությունները, նաև մի շարք օլիգարխներ, տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել՝ ապրիլի 6-ից ուժի մեջ մտած ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանման պատճառով:
-
09.04.2018|
23:32
Deutsche Welle-ն, վկայակոչելով երկրի Միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալները, նշում է, որ 2017-ին Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հայաստանի 3857, Վրաստանի 3462 քաղաքացի:
-
09.04.2018|
23:31
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել ապագա վարչապետի թեկնածության հարցին և ներկայացրել իր տեսակետը:
-
09.04.2018|
23:29
ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի ՀՀԿ-ի ներկայացրած ցանկացած թեկնածուի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
-
09.04.2018|
23:28
Ադրբեջանի որևէ սադրանք անպատասխան չի մնա` ասել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն նազարյանը:
-
09.04.2018|
23:26
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ:
-
09.04.2018|
23:26
«Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:
-
09.04.2018|
23:25
ՌԴ իշխանությունները երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական են համարում և իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի առնչությամբ` հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: