-
09.04.2018|
15:40
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի այցը Փարիզ սկսվել է ընթրիքով Լուվրում նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իշխանը նախօրեին էր ժամանել Փարիզ:
-
09.04.2018|
15:39
Երուսաղեմում ապրիլի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև միջադեպից հետո Երուսաղեմի Հայոց Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներին` Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Միջադեպը եղել է Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում Տիրոջ Հարությունը խորհրդանշող արարողությունից հետո:
-
09.04.2018|
15:38
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքացնել` գրում է gunes.com կայքը: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։
-
09.04.2018|
15:36
Սիրիայի տարածքի և այնտեղ գտնվող կառավարական ավիաբազայի հրթիռակոծությունն իրականացրել են իսրայելական ինքնաթիռները` հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
-
09.04.2018|
15:34
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո առաջին այցը կատարել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրան ուղեկցել է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
-
09.04.2018|
15:33
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր ղեկավարած իշխող «Ֆիդես» կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել ընտրություններում: Օրբանը չորրորդ ժամկետում պաշտոնավարելու հնարավորություն է ստացել:
-
09.04.2018|
15:32
ՌԴ ԱԳՆ հրապարակել է տեսագրություն, որում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, խոսել է վերջին 10 տարիներին հայ-ռուսական հարաբերություններից, ղարաբաղյան խնդրից և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունից:
-
09.04.2018|
15:31
ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությանը: Նրա խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը արտերկրում է:
-
-
09.04.2018|
15:29
ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չի մասնակցել այդ արարողությանը» և չի ցանկացել անդրադառնալ պատճառներին: