-
08.04.2018|
23:06
Ապրիլի 7-ին և ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը։ «Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից»,-իր Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
08.04.2018|
23:05
«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակեցին Երևան-Դիլիջան մայրուղին:
-
08.04.2018|
22:51
Ս.թ. ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:
-
08.04.2018|
22:46
2018-ին լրանում է Թումո- ՀԲԸՄ համագործակցության երրորդ տարին: Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար:
-
08.04.2018|
11:37
Ապրիլի 8-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
-
08.04.2018|
11:36
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտակայքում մեծ ճաք է հայտնվել։ Բնական կատակլիզմի կադրերը հրապարակվել են Daily Nation-ի Youtube-ի ալիքում։
-
08.04.2018|
11:34
Եվրամիությունը Պաղեստինին եւ Իսրայելին Գազայի հատվածում ռազմական էսկալացիայի ֆոնին առավելագույն զսպվածության կոչ է անում` ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
-
08.04.2018|
11:33
ՔՊ երկու անդամներն իրազեկում էին ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:
-
08.04.2018|
11:31
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել են Հովհաննես Հովսեփյանը, Արկադի Ղուկասյանը, Հայաստանի նախագահի գլխավոր Գարեգին Գաբրիելյանը, Միքայել Արզումանյանը Միքայել Հարությունյանը, Վարդան Խաչատրյանը Հասմիկ Պողոսյանը:
-
08.04.2018|
11:26
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Մոսկվան որոշել է արագացնել Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: