-
06.04.2018|
21:22
Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների արտաքին քաղաքականության վերաբերյալ` Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
-
06.04.2018|
21:20
«Հայաստանը չի ցանկանում փոխել Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն»,- TACC գործակալությանը հարցազրույցում պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով՝ Երևանի դիրքորոշումը գլխավոր խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
-
06.04.2018|
21:18
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ փոխարինելով Իվան Վոլինկինին:
-
06.04.2018|
21:18
Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Նա ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել նախագահ Սարգսյանի հետ 3 տարի առաջ հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը հենց Իտալիա է:
-
06.04.2018|
21:16
Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր, ինչպես նաև նշվելու է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակը։
-
06.04.2018|
21:11
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9-ը խորհրդականներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:
-
06.04.2018|
21:10
Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:
-
06.04.2018|
11:37
Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
-
06.04.2018|
11:36
Մեծ Բրիտանիան վերջին մի քանի տասնամյակում առաջին ռազմածովային բազան է բացել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Պաշտպանության նախարարության համաձայն՝ բազան տեղակայված է Մինա Սալման նավահանգստում: Այնտեղ կտեղակայվեն 300 բրիտանացի զինծառայող և քաղծառայող: Իսկ կարճատև ժամկետով բազան կկարողանա մինչև 550 աշխատակից ընդունել:
-
06.04.2018|
11:35
Բրիտանական հետախուզությունը պարզել է՝ որտեղ է արտադրվել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը թունավորած «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը, հայտնում է The Times-ը: Լոնդոնը դաշնակիցներին հայտնել է, որ քիմիական լաբորատորիան գտնվում է Սարատովի մարզում` Մոսկվայից 800 կմ հեռավորության վրա: