-
07.04.2018|
21:42
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո առաջին անգամ համալրել են արագ արձագանքման ծովային Amphibious Rapid Deployment Brigade հետեւակազորը, հաղորդում է Reuters–ը։
-
07.04.2018|
21:41
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, որ գտնվում է Գերմանիայում, պնդում է, որ Իսպանիայի իշխանությունների հետ «անկեղծ երկխոսությունը» քաղաքական որոշման հասնելու լավագույն միջոցն է։
-
07.04.2018|
21:38
Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը Բրիտանիայի ԱԳՆ-ին նոտա է հղել` Սկրիպալի գործի առնչությամբ հանդիպում խնդրելով ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ:
-
07.04.2018|
21:37
Փարիզում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ֆրանսիացի լրագրողների հետ և ներկայացրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքով անվտանգային հարցերի համատեքստում։
-
07.04.2018|
21:36
Առնվազն 14 մարդ է մահացել Կանադայի կենտրոնական հատվածում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով:
Ավտոբուսում 28 մարդ է եղել։ Մահացել է 14 մարդ, մնացածը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։
-
07.04.2018|
21:36
«Թղթադրամի միջազգային հանրություն» կազմակերպության (International Bank Note Society, IBNS) քվեարկության արդյունքով, 2017-ին թողարկված ամենագեղեցիկ թղթադրամն է ճանաչվել շվեյցարական 10 ֆրանկը:
-
07.04.2018|
21:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձել է իրենց հաշվին 5000 դրամ փոխանցել։
-
07.04.2018|
21:32
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 15 միլիարդ 600 միլիոն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը` աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
-
07.04.2018|
18:01
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում կհամալրեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մի քանիսը: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տղաները Երևանում ու մարզերում «կզինվորագրվեն» մշակութային ժառանգության պահպանության գործին:
-
07.04.2018|
13:24
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-20-ը Շուշիում անցկացվելու է շուշեցի հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության 6-րդ միջազգային սիմպոզիումը: