-
05.04.2018|
22:09
Հայաստանը ոչ թե պաշտպանում է Ռուսաստանին, այլ կողմ է, որ ռուսաստանյան ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ և Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մեկ ամիս առաջ թունավորված Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցածը «մինչև վերջ բացահայտվի»` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
05.04.2018|
20:53
Հանրապետության տարածքում ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
-
05.04.2018|
20:52
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017-ի «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» զեկույցում նշել է նաև խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնական գույքի իրավիճակի մասին, հաղորդում է Jnews.ge-ն:
-
05.04.2018|
20:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ տարիներ առաջ է պարտվել Պեկինի հետ առևտրային «պատերազմում»:
-
05.04.2018|
20:49
Ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից` հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։ Դիմումների ընդունումը շարունակում է դեսպանության վիզաների բաժինը։
-
05.04.2018|
20:48
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին Անկարայում Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ:
-
05.04.2018|
20:47
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը, որը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։
-
05.04.2018|
20:45
ԱՄՆ-ը համոզված է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայի իշխանությունների եզրակացությունների իսկության մեջ` ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:
-
05.04.2018|
20:44
Արդեն 5-րդ օրը Հայաստանի միջմարզային մայրուղիներում քայլարշավող Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «Ելք» դաշինքի տարաձայնություններն առաջիկայում կքննարկի գործընկեր կուսակցությունների ղեկավարների հետ, կփորձեն հաղթահարել։
-
05.04.2018|
20:43
Lenta.ru-ն, վկայակոչելով հայկական մամուլը, «Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նոր անտոկոս վարկ տրամադրել՝ զենք գնելու համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր վարկի մասին տեղեկությունը ոչ հերքում, ոչ հաստատում է: