-
05.04.2018|
20:40
Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ ընդգծում են «ամուր և անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:
-
05.04.2018|
20:16
«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել:
-
05.04.2018|
16:03
Ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր է հանձնել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողներին։ Փոխհատուցվել է անապահով ընտանիքների այն ուսանողների ուսման վարձը, ովքեր այս կամ այն պատճառով չեն դիմել պետության կողմից իրականացվող ծրագրերին և չեն ստացել ուսման վարձի փոխհատուցում։
-
05.04.2018|
15:37
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
-
05.04.2018|
11:54
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
-
05.04.2018|
10:30
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել իր խոսքին տեր լինել, երբ հայտարարել էր ԱՄՆ զինուժը Սիրիայից դուրս բերելու մտադրության մասին «հավանաբար` շատ շուտով»` գրում է Newsweek-ը։
-
05.04.2018|
10:26
Արևմուտքի երկրները իրենց պահում են պարանոիկների պես, երբ հավատում են, որ Ռուսաստանն է իրենց ներկա քաղաքական մեծ դժբախտությունների ակունքում, իրականում Ռուսաստանը միայն ցավոտ տեղերն է սեղմում` Le Figaro-ում գրում է Ռենո Ժիրարը: Եթե այսօր ԵՄ-ում ամեն ինչ հրաշալի չէ, պատճառը ՙչար՚ ռուսները չեն: Մեղավորը եվրոպացիներն են:
-
05.04.2018|
00:07
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է այնքան ժամանակ շարունակել ՌԴ-ի հետ հակաահաբեկչական համագործակցությունը, քանի դեռ Սիրիան ու ամբողջ տարածաշրջանը չեն մաքրվել ահաբեկիչներից:
-
05.04.2018|
00:06
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն չի քաշվի Սիրիայի տարածքից, մինչ ամբողջությամբ ավարտված չլինի քրդական զինված ջոկատների դեմ պայքարը:
-
05.04.2018|
00:06
Բնականաբար, ՀՀԿ-ն չպետք է համաձայներ իմ ներկայացրած առաջարկներին, որովհետև իրենք պառլամենտական երկրի տեսլական չունեն և չեն ունեցել`
Tert.am-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթում հրապարակած իր հոդվածին հաջորդած ՀՀԿ-ական պատգամավորների կոշտ գնահատականներին: