-
04.04.2018|
23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե հույս ունի, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության՝ այսօր կայանալիք նիստին վերջակետ կդրվի ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործին, ինչի համար Լոնդոնը մեղադրում է Կրեմլին:
-
04.04.2018|
18:43
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:
-
04.04.2018|
18:00
ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները քննարկելու նպատակով:
-
04.04.2018|
17:59
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայության գրասենյակից։
-
04.04.2018|
17:57
Ապրիլյան պատերազմի երկրորդ տարին ենք բոլորում, բայց էլի ընդդիմություն-իշխանություն մի բան են պնդում` Ադրբեջանը չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակին։ Այսօր էլ այդ թեզը կրկին պնդել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
-
04.04.2018|
17:55
Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով Երևանում կկանգնեցվի նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
-
04.04.2018|
13:01
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար չվայելեց մարտի 18-ի նախագահական ընտրություններում իր բացարձակ հաղթանակը: ԵՄ համարյա բոլոր պետությունները և այլ երկրներ Ռուսաստանին ծանր պատժի ենթարկեցին, որ չէր եղել հետխորհրդային ժամանակներում:
-
04.04.2018|
12:57
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, կմեկնի Վատիկան, ուր ապրիլի 5-ին կմասնակցի Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:
-
04.04.2018|
12:56
Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
-
04.04.2018|
12:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բալթյան երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանդես է գալիս ՌԴ-ի հետ երկխոսության օգտին՝ չնայած Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պետության ամենախիստ ղեկավարն է` հայտնում է reuters.com-ը: