-
03.04.2018|
23:40
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «խելագարվել է»` հայտնում է Ekathimerini-ին: Խոսելով Թուրքիայում ձերբակալված երկու զինվորականների և Էգեյան ծովում Անկարայի սադրանքների մասին՝ նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցության եզրեր չկան:
-
03.04.2018|
23:39
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման հարցը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասել են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա:
-
03.04.2018|
23:37
Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Խուլուսի Աքարը բանակցել են Անկարայում` ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ: «ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 3-ին այցելել է մեր գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Աքարին»,- ասված է Twitter-ում թուրքական գլխավոր շտաբի Էջում: Բանակցությունների մանրամասները չեն ներկայացվում:
-
03.04.2018|
23:36
Նավալնին նոր կուսակցություն է ստեղծում, որը կկոչվի «Рабочее название»
-
03.04.2018|
23:35
ՌԴ նախագահ վերընտրվելուց հետո իր առաջին արտերկրյա այցը կատարելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Թուրքիա՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների սերտացումը, տարածաշրջանի խնդիրներն ու սիրիական ճգնաժամի կարգավորումը:
-
03.04.2018|
23:34
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը դեռ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու Հայաստանի արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։
-
03.04.2018|
23:34
Նիկոլ Փաշինյանը արձագանքել է «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի՝ «Առավոտում» հրապարակված հոդվածին, որում Մարուքյանն անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը, նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։
-
03.04.2018|
23:32
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային կոչ է արել բարի կամք դրսևորել և ազատ արձակել հույն սահմանապահներին, որ ձերբակալվել էին մեկ ամիս առաջ Թուրքիայի տարածքում:
-
03.04.2018|
19:34
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
-
03.04.2018|
12:36
Այս օրերին որոշ նախկին ու գործող համայնքապետերի ձերբակալության ֆոնին ուշագրավ էր, որ Սուրբ Հարության տոնին ամպհովանին վստահվել էր համայնքապետերին: Միայն մի կողմում էր նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը: Երեք կողմում համայնքապետերն էին՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը: