ԱՄՆ Ծովային հետևակայինների կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելերը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի Վաշինգտոնի ռազմավարությունը ենթադրում է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ, ծայրահեղականների հետ պայքարում այլ երկրներին օգնության ցուցաբերում` տեղեկացնում է ԱՄՆ ՊՆ կայքը:
Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի անունը ջնջել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջից։ Նախկինում կայքում առանձին՝ «Պետքարտուղար Թիլերսոն» բաժին գոյություն ուներ։
Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն НТВ հեռուստաալիքի «Итоги недели» հաղորդմանը տված հարցազրույցում Սկրիպալի գործը բրիտանական հատուկ ծառայությունների իրականացրած սադրանք է անվանել:
Կոստա Ռիկայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է:
«Քվեարկությունն սկսվել է երկրի ողջ տարածքում»` Թվիթերի իր էջում հաղորդել է նախընտրական դատարանը: Ընտրելու իրավունք ունի 3,3 մլն մարդ:
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ Երուսաղեմին քննադատելուց: Նա արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ մարտի 30-ին Գազայի հատվածում բախումների ընթացքում, որոնց հետևանքով 16 պաղեստինցիներ էին զոհվել, «Իսրայելի բանակը անհամաչափ ուժ է կիրառել»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...