-
01.04.2018|
19:36
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար Բեն ՈՒոլասը Լոնդոնի օդանավակայանում ռուսական ինքնաթիռում անցկացված ստուգումը մեկնաբանել է կազմակերպված հանցավորությունից պաշտպանության միջոց:
-
01.04.2018|
19:23
Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում շաբաթ ավանդական «զատկական երթեր» են անցկացվել՝ հանուն աշխարհի պաշտպանության: Երթերի հազարավոր մասնակիցներ հանդես են եկել աշխարհում բոլոր պատերազմներին վերջ դնելու, զինաթափման և գերմանական զենքի արտահանումից հրաժարվելու կոչով, հատկապես Թուրքիային:
-
01.04.2018|
19:22
Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել տիեզերաբան, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, որը կյանքից հեռացել էր մարտի 14-ին՝ 76 տարեկանում: Հրաժեշտի պատարագը մատուցվել է Քեմբրիջի համալսարանի Սուրբ Մարիա եկեղեցում:
-
01.04.2018|
19:21
Աման Տուլեևը` Կեմերովոյի նահանգապետը, մարտի 25-ին "Зимняя вишня" առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին: Աման Տուլեևն արդեն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով իր կայացրած որոշման մասին:
-
01.04.2018|
19:21
Ապրիլի 1-ին Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։
-
01.04.2018|
19:20
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և Մերձավոր Արևելքի կացությանը վերաբերող հարցեր:
-
01.04.2018|
19:19
Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն արդեն Գյումրիում են: Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին օրեր առաջ տեղեկացրել էր ՌԴ Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը։
-
01.04.2018|
14:14
Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում Թռչունների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կանցկացվեն միջոցառումներ:
-
01.04.2018|
09:32
Ֆրանսիան չի ծրագրում նոր ռազմական գործողություն Սիրիայում` ԻՊ արմատական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում պայքարին զուգահեռ` հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը` հերքելով ԶԼՄ-ներով տարածված սիրիական Քրդստանի ղեկավարության ներկայացուցիչների տեղեկությունները, որ Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում:
-
01.04.2018|
09:27
Հնարավոր է` նախագահ Թրամփի համար սովորական ու հարմար «չար ու բարի ոստիկանի» խաղը Ռուսաստանի հետ կորցնում է իմաստն ու այլևս արդյունավետ չէ: ՈՒրբաթ օրը ՌԴ դեսպանը NBC հեռուստաալիքի Today հաղորդման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն արդեն վերջապես պիտի վճռի ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ: