-
31.03.2018|
19:57
Նախագահ Սերժ ՍարգԱդրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում: Դա միակ վայրն է, որտեղ Բաքվի քաղաքապետարանը ընդդիմադիրներին թույլատրել է բողոքի ակցիա անցկացնել: սյանի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
-
31.03.2018|
19:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Թուրքական կողմի տեղեկացմամբ՝ ապրիլի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Բարձր մակարդակով երկկողմ համագործակցության խորհրդի» յոթերորդ նիստին:
-
31.03.2018|
19:55
«Ռուսաստանում հավատարմագրված ավելի քան 50 բրիտանացի դիվանագետներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ մեկ ամսում կլքեն Ռուսաստանը»` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
-
31.03.2018|
19:53
Ռուսաստանը «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավի` Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում խուզարկության առթիվ պաշտոնական պարզաբանումներ է պահանջում Մեծ Բրիտանիայի իշխանություններից` հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը:
-
31.03.2018|
19:52
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։
-
31.03.2018|
15:50
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին:
-
31.03.2018|
14:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
-
31.03.2018|
14:36
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
-
31.03.2018|
11:51
Ռուսաստանը կարտաքսի 150 դիվանագետի և կփակի ԱՄՆ հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի դաշնակից երկրների գործողությունների, որ Կրեմլին են մեղադրում Մեծ Բրիտանիայի տարածքում նախկին լրտեսի թունավորման մեջ` գրում է Financial Times-ը։