Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ Երուսաղեմին քննադատելուց: Նա արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ մարտի 30-ին Գազայի հատվածում բախումների ընթացքում, որոնց հետևանքով 16 պաղեստինցիներ էին զոհվել, «Իսրայելի բանակը անհամաչափ ուժ է կիրառել»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար Բեն ՈՒոլասը Լոնդոնի օդանավակայանում ռուսական ինքնաթիռում անցկացված ստուգումը մեկնաբանել է կազմակերպված հանցավորությունից պաշտպանության միջոց:
Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում շաբաթ ավանդական «զատկական երթեր» են անցկացվել՝ հանուն աշխարհի պաշտպանության: Երթերի հազարավոր մասնակիցներ հանդես են եկել աշխարհում բոլոր պատերազմներին վերջ դնելու, զինաթափման և գերմանական զենքի արտահանումից հրաժարվելու կոչով, հատկապես Թուրքիային:
Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել տիեզերաբան, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, որը կյանքից հեռացել էր մարտի 14-ին՝ 76 տարեկանում: Հրաժեշտի պատարագը մատուցվել է Քեմբրիջի համալսարանի Սուրբ Մարիա եկեղեցում:
Աման Տուլեևը` Կեմերովոյի նահանգապետը, մարտի 25-ին "Зимняя вишня" առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին: Աման Տուլեևն արդեն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով իր կայացրած որոշման մասին:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...