-
29.03.2018|
22:41
Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ:
-
29.03.2018|
22:40
«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է ԼՂ Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները` Պավել Ակոպով, Սամսոն Ավանեսյան և Մարատ Պետրոսյան:
-
29.03.2018|
22:39
Մարտի 30-31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։ Նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները:
-
29.03.2018|
22:38
Կառավարությունը որոշում է կայացրել «ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին»:
-
29.03.2018|
22:37
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները համաձայնել են հանդիպել ապրիլի 27-ին՝ երկու երկրների սահմանին գտնվող Փհանմունջոն գյուղում:
-
29.03.2018|
17:03
Տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը հավանաբար բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված:
-
29.03.2018|
17:01
Մարտի 30-31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
-
29.03.2018|
15:57
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել հայ-ռուսական hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ։
-
29.03.2018|
15:31
«Էդիտ պրինտ» հրատարակչությունը վերահրատարակել է Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը: Գիրքն ընթերցողին ներկայանում է Բալզակի հանրահայտ վեպի առաջին հայերեն թարգմանությամբ (ֆրանսերենից թարգմանությունը` Վիվանի (Անուշավան Ջիդեջյան):
Նորովի է ձևավորումը:
-
29.03.2018|
15:05
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: