-
29.03.2018|
14:27
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով` ասել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
-
29.03.2018|
14:26
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Մեծ Բրիտանիայում հանդիպել է փոխվարչապետ Դևիդ Լիդինգթոնի հետ, դասախոսություն կարդացել և Եղիսաբեթ II թագուհուն էստոնական մեղր նվիրել։
-
29.03.2018|
14:26
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջատար է նախագահական ընտրություններում` վկայում է երկրի տարածքում գտնվող մի շարք ընտրատեղամասերում ձայների նախնական հաշվարկը, հաղորդում է Youm7-ը։
-
29.03.2018|
14:25
Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնեցրել է պապոմոբիլը և 12-ամյա Պիտերին նստեցրել իր կողքին։ Տղան տառապում է Դաունի համախտանիշով և հաղթահարել է լեյկեմիան։
-
29.03.2018|
14:24
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կորեայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների անցկացման հնարավորությունը:
-
29.03.2018|
14:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որից հետո հայտարարվել է. «Անհրաժեշտ է անհապաղ հեռացնել ահաբեկիչներին Մանբիջից, այլապես Թուրքիան չի հրաժարվի այն արշավների նախաձեռնումից, որոնք արդեն իրականացվել են Սիրիայի այլ շրջաններում»:
-
29.03.2018|
14:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը, սակայն չի կարողանում մեղմացնել ճնշումը և պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
-
29.03.2018|
14:22
Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որը ճանաչում է ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ ինքնավար հանրակցության կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնելու իրավունքը:
-
29.03.2018|
14:21
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել:
-
29.03.2018|
14:20
Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ասել է, որ Բրատիսլավան խորհրդակցությունների նպատակով Ռուսաստանից հետ է կանչել իր դեսպանին: Դա դիվանագիտական քայլ է, որին վերջին 25 տարիների ընթացքում Սլովակիան չէր դիմել: