-
28.03.2018|
22:40
Պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են` զգուշացրել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 2017-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովում՝ նշելով, որ գիտնականների հետ հանդիպումները շարունակվելու են։ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում:
-
28.03.2018|
22:39
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի
հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում շրջանառվող լուրերը, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսին է «Սասնա ծռեր»-ը, «իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-
28.03.2018|
22:24
Մարտի 28-ին արագ շախմատի մրցաշարով մեկնարկել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացվող մարզական խաղերը։
-
28.03.2018|
22:21
Ապրիլի 16-ին , ժամը 19-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» խորագիրը կրող համերգը: Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր և պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ:
-
28.03.2018|
22:18
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրակրկիտ, կետ առ կետ ուսումնասիրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցը։
-
28.03.2018|
22:17
Բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար:
-
28.03.2018|
16:18
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նոյեմբերին կվիճարկեն նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որ հաղթեց հավակնորդների մրցաշարում: Նա 14 հնարավորից վաստակեց 9 միավոր, տոնելով 5 հաղթանակ, կրելով 1 պարտություն և 8 անգամ ոչ-ոքի խաղալով:
-
28.03.2018|
16:17
Ռուսաստանի շատ քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունենում, որտեղ մարդիկ հավաքվում են՝ Կեմերովոյի ողբերգության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։
-
28.03.2018|
16:16
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսն ուղղված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և գործընկերների հետ համագործակցության խորացմանը` ցուցահանդեսի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
-
28.03.2018|
16:15
Պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների հարցը։