-
28.03.2018|
16:06
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը Չինաստան այցի ընթացքում հրավիրել է Սի Ցզինպինին պաշտոնական այցով մեկնել իր երկիր: Չինաստանի նախագահն ընդունել է հրավերը: Չինաստանի ղեկավարի վերջին այցը ԿԺԴՀ 2005-ին էր` Փհենյան է այցելել նախագահ Հու Ցզինթաոն:
-
28.03.2018|
16:05
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորման համար հարկավոր է, որ Ռուսաստանը խոստովանի բրիտանական Սոլսբերիում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ պատասխանատու լինելը:
-
28.03.2018|
16:04
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդենոկը դատարանի դահլիճում ասել է, որ 64 մարդու կյանք խլած կրակի բռնկման պատճառը հրկիզումն է եղել:
-
28.03.2018|
16:03
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
-
28.03.2018|
16:02
Կատալոնիայի ոստիկանությունը կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալության դեմ բողոքող ցուցարարների դեմ կիրառել է մահակներ, հայտնում է Europa Press գործակալությունը:
-
28.03.2018|
16:02
ՈՒկրաինայում լատինատառ այբուբենի անցնելու շուրջ քննարկումներ են սկսել: Կիրիլյան այբուբենից հրաժարվելը որոշ փորձագետներ համարում են Եվրոպայի հետ մերձեցում, հակառակ ճամբարում էլ մտավախություն ունեն, որ լատինատառ այբուբենը կարող է ավելի ծվատել ՈՒկրաինան:
-
28.03.2018|
16:01
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորումը՝ գաղտնի գործողություններով և կասկած սերմանելով, թե ով է մեղավոր, Արևմուտքը բաժանելու Կրեմլի ռազմավարության մի մասն է:
-
28.03.2018|
16:00
ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսում՝ ի պատասխան Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի:
-
28.03.2018|
15:58
Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ հարձակմանը, Թուրքիայի նախագահը կրկին պնդեց՝ Անկարան պայքարում է ահաբեկիչների դեմ և այդ պայքարը դադարեցնելու մտադրություն չունի. «Մեր պայքարը նպաստում է ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությանը: Եվ այսպիսի զգայուն հարցում մենք անհարկի քննադատության փոխարեն լուրջ աջակցություն ենք ակնկալում»:
-
28.03.2018|
15:56
Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ ՈՒնը: Սա նրա առաջին արտերկրյա այցն է պաշտոնն ստանձնելուց ի վեր: Չինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նա հայտնել է Չինաստանի նախագահին, որ «պատրաստ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»: