-
26.03.2018|
22:46
Հրապարակվել է ԵԱՀԿ-ի 2017-ի հաշվետվությունը, որտեղ որոշակի տեղ ունի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առնչությամբ:
-
26.03.2018|
21:21
Նախագահական ընտրությունները Վլադիմիր Պուտինի համար վերածվեցին վստահության հանրաքվեի, նա ընտրվեց 76 % ձայներով: Նրա համար թունավորումների, տրոլների ու դոպինգների բոլոր պատմությունները հիմարություններ են:
-
26.03.2018|
20:15
Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է «S’Unique» կինոթատրոնը: Մեծ էկրանին ցուցադրվել է 1980-ին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:
-
26.03.2018|
20:13
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշանակման առաջին իսկ օրից իր հայտարարություններով ու որոշումներով հայտնվել է հասարակության և մասնագիտական հանրույթի քննադատության թիրախում:
-
26.03.2018|
14:19
Երկուշաբթի Եգիպտոսում սկսվել են նախագահական ընտրությունները, որ 3 օր կտևեն՝ մարտի 26-28-ը։ 96 մլն բնակիչներից ընտրության իրավունք ունեն 59,5 մլն քաղաքացիներ։
-
26.03.2018|
14:17
ՄԱԿ-ում որոշել են աշխարհի ամենատարածված հինգ լեզուները։ Առաջինն անգլերենն է` 1,5, միայն 375 միլիոնի համար է մայրենի լեզու։ Առաջին հնգյակում են նաև չինարենը, հինդին, իսպաներենն ու ֆրանսերենը:
-
26.03.2018|
14:15
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է աշխարհում ֆրանսերենի տարածման և հանրաճանաչություն ձեռք բերելու ծրագիրը Ֆրանկոֆոնիայի և ֆրանսերենի միջազգային օրը՝ մարտի 20-ին։
-
26.03.2018|
14:15
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել ԵՄ մուտք գործելու հարցով Անկարայի հետ բանակցությունները Աֆրինում Թուրքիայի գործողությունների պատճառով։
-
26.03.2018|
14:14
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանական իշխանություններին անակնկալ է խոստացել` «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ նա ասել է` ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են, որ իշխանություններն անցել են «համաշխարհային մասշտաբի սև փիարի» կոնցեպտի:
-
26.03.2018|
14:13
Թուրքիայի նախագահ Էրդողանը Տրապիզոնում հայտարարել է. «Առաջիկա օրերին, ինչպես ակնկալում ենք, կապահովվի վերահսկողությունը Թել-Ռիֆաաթ քաղաքի նկատմամբ: Այդպիսով, մենք կհասնենք «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի նպատակակետին»: