24.03.2018|
12:57
Երգչուհի, նախկին մոդել Կառլա Բրունի-Սարկոզին հրապարակավ պաշտպանել է ամուսնուն՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ում մեղադրանքներ են ներկայացվել: «Ես հպարտանում եմ քեզնով, իմ սե՛ր, դու շիտակ ես, իրավացի, ուժեղ: Ես հպարտանում եմ՝ տեսնելով, անկախ ամեն ինչից, ինչ արժանապատվորեն ես քեզ պահում»,- իր ինստագրամյան էջում գրել է Բրունին: